Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է միջուկային զենքի արտադրության ոլորտում նոր ռեկորդային ցուցանիշների արձանագրումը և ընդգծել մարտական գործողությունների ընթացքում մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։
«Ընկեր Կիմ Չեն Ընը նշել է, որ վերջին շրջանում միջուկային զենքի արտադրության ոլորտում արձանագրվող նոր ռեկորդային ցուցանիշները մեծ և հուսադրող ձեռքբերում են միջուկային ուժերի ոլորտում պետական քաղաքականության հեռանկարային ծրագրերի իրականացման գործում»,- գրում է գործակալությունը։