Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով «Կակտուս 2» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Զեյթունցյան 73/1) իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից:
Ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ընկերության կողմից շրջանառության մեջ են դրվել նիկոտին պարունակող՝ PYRO, PUFFMI և ORO TWIST տեսակի արտադրանքներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին, մասնավորապես՝ արտադրանքները չեն ունեցել սերտիֆիկատներ։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։