https://arm.sputniknews.ru/20261125/germaniaji-qel-qaghaqum-hajtnaberel-en-haj-yntaniqi-5-andamneri-diaknery-109747607.html
Գերմանիայի Քել քաղաքում հայտնաբերել են հայ ընտանիքի 5 անդամների դիակները
Գերմանիայի Քել քաղաքում հայտնաբերել են հայ ընտանիքի 5 անդամների դիակները
Sputnik Արմենիա
Նախնական տեղեկություններով՝ ողբերգության պատճառը շմոլ գազից թունավորումն է։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T16:54+0400
2026-11-25T16:54+0400
2026-11-25T17:12+0400
գերմանիա
դիակ
հայ
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109745001_0:0:1200:675_1920x0_80_0_0_c8939b4a6b1c0bf183bc2f7e947bbe81.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Գերմանական Քել քաղաքի բնակարաններից մեկում ընտանիքի 5 անդամների դիակներ են հայտնաբերվել, ևս 2 երեխաներ (12 տարեկան տղա և 11 տարեկան աղջիկ) ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է գերմանական «Die Zeit» թերթը:Ըստ նախնական վարկածի` ընտանիքի անդամների մահվան պատճառը գազի արտահոսքն է։ Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածները հայկական ընտանիքից են, բոլոր երեխաներն ունեցել են Հայաստանի և Գերմանիայի քաղաքացիություն: Մահացածների թվում են ընտանիքի 46-ամյա հայրը, նրա 74-ամյա մայրը և 10-14 տարեկան 3 երեխաներ: Ընտանիքի մայրը ողբերգության պահին տանը չի եղել։Պատահարի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 23-ի առավոտյան, երբ երեխաները դասի չեն գնացել։ Այդ փաստն անհանգստացրել է ուսուցիչներին։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները։ Սկզբում զննություն են անցկացրել հրշեջները, այնուհետև հատուկ պաշտպանիչ հանդերձանքով քննիչները սկսել են քննչական գործողությունները։Քելի քաղաքապետ Վոլֆրամ Բրիտցը հայտարարել է, որ դեպքը ցնցել է բոլորին՝ հարևաններին, հրշեջներին։Հիմա քննիչները պարզում են՝ միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, թե հանցագործություն է տեղի ունեցել:
https://arm.sputniknews.ru/20260529/lvos-anjelesum-mahacats-en-hajtnaberel-hajazgi-yntaniqi-andamnerin-102763602.html
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109745001_300:0:1200:675_1920x0_80_0_0_3019699ce134a0ef4d8721690729e2d6.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, դիակ, հայ, մահ
16:54 25.11.2026 (Թարմացված է: 17:12 25.11.2026)
Բաժանորդագրվել
Նախնական տեղեկություններով՝ ողբերգության պատճառը շմոլ գազից թունավորումն է։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Գերմանական Քել քաղաքի բնակարաններից մեկում ընտանիքի 5 անդամների դիակներ են հայտնաբերվել, ևս 2 երեխաներ (12 տարեկան տղա և 11 տարեկան աղջիկ) ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է գերմանական «Die Zeit» թերթը:
Ըստ նախնական վարկածի` ընտանիքի անդամների մահվան պատճառը գազի արտահոսքն է։ Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածները հայկական ընտանիքից են, բոլոր երեխաներն ունեցել են
Հայաստանի և Գերմանիայի քաղաքացիություն: Մահացածների թվում են ընտանիքի 46-ամյա հայրը, նրա 74-ամյա մայրը և 10-14 տարեկան 3 երեխաներ: Ընտանիքի մայրը ողբերգության պահին տանը չի եղել։
Պատահարի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 23-ի առավոտյան, երբ երեխաները դասի չեն գնացել։ Այդ փաստն անհանգստացրել է ուսուցիչներին։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները։ Սկզբում զննություն են անցկացրել հրշեջները, այնուհետև հատուկ պաշտպանիչ հանդերձանքով քննիչները սկսել են քննչական գործողությունները։
Քելի քաղաքապետ Վոլֆրամ Բրիտցը հայտարարել է, որ դեպքը ցնցել է բոլորին՝ հարևաններին, հրշեջներին։
Հիմա քննիչները պարզում են՝ միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, թե հանցագործություն է տեղի ունեցել: