Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցը կապ չունի ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի վերջերս կասեցման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, Փաշինյանը Ռուսաստան այցի հարցումով դիմել է, քանի որ այդ մասին նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել նախագահ Պուտինի հետ։ Այդ պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա օրերին մենք սպասում ենք այդ այցին և պատրաստվում ենք դրան»,– ասել է Պեսկովը։