Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետները – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։

«Հանդիպման ընթացքում կողմերը համալիր քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները քննարկվող թեմաների շուրջ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվա կատարած այցի շրջանակում Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Sputnik Արմենիա

Leave a comment