Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասիայի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» 2:1 հաշվով հաղթել է Կատարի «Ալ Սադին»։

Սաուդյան Արաբիայի չեմպիոնի կազմում գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Ժոաու Ֆելիքսը։ 13-րդ րոպեին 41-ամյա Ռոնալդուն անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը՝ խփելով պրոֆեսիոնալ կարիերայի 987-րդ գոլը։

Ժոաու Ֆելիշը 52-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ հարվածով։

4 խաղից հետո «Ալ Նասրը» 9 միավորով 5-րդ տեղում է։



Դավիթ Եղիազարյան

Leave a comment