Մենք մեր՝ մի քանիսից կախվածությունը վերափոխում ենք շատերից կախվածության. Փաշինյան

«Հայաստանը սակավաթիվ մի քանիսից կախվածությունը վերափոխում է շատերից կախվածության»,- Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց. «Մի քանի օր առաջ ես մտածում էի, թե ինչ է անկախությունը, և ես առաջարկեցի բանաձև մեր հասարակությանը՝  անկախությունն այն գործընթացն է, երբ սակավաթիվ սուբյեկտներից կախվածությունը վերածում ես բազմաթիվ սուբյեկտներից կախվածության. այ երբ դու անկախ ես, կախյալ ես, որովհետև դուք ճիշտ եք, չկա այսպես մաքուր անկախության վիճակ երկրի համար, դու իրականում անկախ ես, երբ կախված ես ոչ թե սակավաթիվ մի քանիսից, այլ բազմաթիվ մի քանիսից, բազմաթիվ սուբյեկտներից։

Այդ դեպքում ոչ ոք չի կարող ազդեցության լծակ ունենալ, որ քեզ ինչ-որ բան թելադրի, դու ճկուն ես, ունես բազմաթիվ հնարավորություններ որոշելու և ունես հնարավորություն որոշելու, և հենց դա ենք մենք անում հիմա մեր երկրի պարագայում։ Մենք մեր սակավաթիվ մի քանիսից կախվածությունը վերափոխում ենք շատերից կախվածության։

Ես հավատացած եմ, որ միայն այդպես կարելի է ունենալ իրական անկախություն»։ 

Leave a comment