https://arm.sputniknews.ru/20261121/irann-amerikjan-mq-1-anodachu-trchvogh-sarq-e-vochnchacrel-ihpk-109628745.html
Իրանն ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել. ԻՀՊԿ
Իրանն ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ԱՄՆ բանակի F-16 ինքնաթիռ են հայտնաբերել։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T19:26+0400
2026-11-21T19:26+0400
2026-11-21T19:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
անօդաչու թռչող սարք (աթս)
ինքնաթիռ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/16/45663347_0:36:1600:936_1920x0_80_0_0_1f27d92adb1d59b2b62ae71a2638baa9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի հարավում ԱՄՆ բանակի 19-րդ MQ-1 անօդաչու թռչող սարքն են խոցել։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության խիզախ մարտիկները ԻՀՊԿ-ի նորագույն և առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի ճշգրիտ ու արդյունավետ կրակով կարողացել են որսալ և խոցել MQ-1 տիպի 19-րդ անօդաչու թռչող սարքը Սիրիկ կղզու օդային տարածքում», – ասվում է հայտարարության մեջ։Իրանի բանակն իր հերթին հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը վնասել են Պարսից ծոցի վրայով թռչող ԱՄՆ բանակի F-16 ինքնաթիռը։«Այն հայտնաբերելուց հետո հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռ են արձակել, որի պայթյունի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։ Օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել տարածաշրջանի մոտակա օդանավակայանում», – ասվում է Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։Իրանի բանակն այլ մանրամասներ չի հայտնում։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/16/45663347_39:0:1467:1071_1920x0_80_0_0_f0ab4731ea204ad135f5567def110214.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, անօդաչու թռչող սարք (աթս), ինքնաթիռ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, անօդաչու թռչող սարք (աթս), ինքնաթիռ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ԱՄՆ բանակի F-16 ինքնաթիռ են հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի հարավում ԱՄՆ բանակի 19-րդ MQ-1 անօդաչու թռչող սարքն են խոցել։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության խիզախ մարտիկները ԻՀՊԿ-ի նորագույն և առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի ճշգրիտ ու արդյունավետ կրակով կարողացել են որսալ և խոցել MQ-1 տիպի 19-րդ անօդաչու թռչող սարքը Սիրիկ կղզու օդային տարածքում», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանի բանակն իր հերթին հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը վնասել են Պարսից ծոցի վրայով թռչող ԱՄՆ բանակի F-16 ինքնաթիռը։
«Այն հայտնաբերելուց հետո հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռ են արձակել, որի պայթյունի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։ Օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել տարածաշրջանի մոտակա օդանավակայանում», – ասվում է Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Իրանի բանակն այլ մանրամասներ չի հայտնում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։