«Նոլի նոցերե» կամ մի՛ վնասիր. ինչու է պետք խիստ հսկողություն էսթետիկ բժշկության ոլորտում

https://arm.sputniknews.ru/20261121/nvoli-nvocere-kam-mi-vnasir-inchu-e-petq-khist-hskvoghutjun-estetik-bzhshkutjan-volvortum-109490179.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109514512_176:0:1200:768_1920x0_80_0_0_c48dafa695a88b50aa33a213eb4bab4a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կոսմետիկա, հհ առողջապահության նախարարություն, բժիշկ, հհ կառավարություն, կոսմետոլոգ

կոսմետիկա, հհ առողջապահության նախարարություն, բժիշկ, հհ կառավարություն, կոսմետոլոգ

Բաժանորդագրվել

Մասնագետները մտահոգիչ են համարում, որ շատերը կոսմետոլոգիան համարում են տեխնիկական միջամտություն։ Ոլորտում տիրող իրավիճակի, ոչ մասնագետների գործունեության հետևանքների և սպասվող խստացումների մասին Sputnik Արմենիան զրուցել է բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Լիլիթ Մանուկյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կոսմետոլոգիական ծառայությունների մատուցման ոլորտում սպասվող օրենսդրական կարգավորումներն ու խստացումները մասնագիտական համայնքի կողմից վաղուց սպասված քայլ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ–մաշկաբան, կոսմետոլոգ Լիլիթ Մանուկյանը։
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 17-ին ԱԺ–ում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց` եթե կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող անձը կամ կազմակերպությունը համապատասխան լիցենզիա չունենա, կտուգանվի, և այդ տուգանքը չի լինի սիմվոլիկ գումար։

«Դոկտոր» կոչումը՝ առանց բժշկական կրթության

Լիլիթ Մանուկյանի խոսքով՝ դա վաղուց հասունացած խնդիր էր, և ոլորտին պետական մակարդակով անդրադառնալը ողջունելի քայլ է։ Նշում է` սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել մի երևույթ, երբ բժշկական կրթություն չունեցող անձինք իրենց հռչակում են բժիշկ–կոսմետոլոգներ ու անվան դիմաց էլ ավելացնում են «Dr.»։

«Դու՝ բժշկության մեջ քո անցած երկար ճանապարհով, գիտական վերապատրաստումներով ու աշխատանքային փորձով, երբեմն անգամ անհարմար ես զգում կոչվել բժիշկ և ներկայանալ որպես կոսմետոլոգ, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում դաշտում։ Մենք բուհ ենք ավարտել, անցել ենք նեղ մասնագիտացում՝ մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա։ Այսքան ժամանակային և ֆինանսական ներդրումից հետո միայն մասնագետն իրավունք ունի կոչվել բժիշկ-կոսմետոլոգ»,– նշում է Լիլիթ Մանուկյանը։

«Ներարկողներ»՝ բժիշկների փոխարեն

Բժիշկը մտահոգիչ է համարում այն, որ շատերը կոսմետոլոգիան դիտարկում են զուտ որպես տեխնիկական միջամտություն՝ անտեսելով մարդու օրգանիզմի ամբողջականությունը։

«Ինձ և գործընկերներիս շատ հաճախ են դիմում այսպես կոչված «կողմնակի երևույթներով»։ Դրանք իրականում կողմնակի երևույթներ չեն, այլ կոպիտ սխալներ, որոնք թույլ են տվել ոչ բժիշկները` այսպես կոչված «մասնագետները»։ Այդպիսի մարդիկ պարզապես «ներարկողներ» են. նրանք մարդու մարմինը չեն դիտարկում որպես ամբողջական օրգանիզմ, այլ անում են զուտ մեխանիկական էսթետիկ միջամտություններ՝ վնասելով մարդկանց առողջությունը»,– ընդգծում է Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ ոչ պրոֆեսիոնալների մոտ բարդություններն անխուսափելի են, սակայն դրանք հաճախ չեն բարձրաձայնվում, իսկ մեղքը բարդվում է բուժառուի վրա։

«Այդ մասնագետներն այնքան անտեղյակ են, որ իրենց սխալները մեկնաբանում են պացիենտի վարքագծով՝ ասելով, թե սաունա ես գնացել, ալկոհոլ ես օգտագործել կամ սխալ ես պահել քեզ։ Կողմնակի էֆեկտներ կարող են լինել բոլորի մոտ, բայց բժիշկը պետք է ունենա այնքան պատասխանատվություն ու գիտելիք, որ կարողանա այդ բարդությունները հասցնել բարեհաջող լուծման»,–ասում է կոսմետոլոգը։

Անօրինական պրեպարատներ և նկուղային պայմաններ

Խնդիրը միայն մասնագետների որակավորումը չէ։ Ըստ բժշկի՝ սա շուկայական շղթայական ռեակցիա է. չլիցենզավորված անձինք օգտվում են կասկածելի ծագում ունեցող կամ անհատների կողմից ոչ պատշաճ պայմաններով ներկրված դեղորայքից ու պրեպարատներից։

Բացի այդ, միջամտությունները հաճախ իրականացվում են վարսավիրանոցներում, տնային պայմաններում, նկուղային հարկերում կամ տարրական հիգիենիկ նորմերին չհամապատասխանող սենյակներում։

«Լիցենզավորման առաջին կետերից մեկը կաբինետի համապատասխանությունն է սանիտարահիգիենիկ նորմերին և ստերիլությանը։ Եթե անգամ մասնագետը տեխնիկապես ճիշտ աշխատի, միևնույն է, հիգիենիկ պայմանների բացակայությունը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել»,– ընդգծում է կոսմետոլոգը։

Մի շարք կոսմետոլոգիական կենտրոններ զրկվել են լիցենզիաներից. Անահիտ Ավանեսյան

Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրում իրավական բացի վրա. նախկինում, երբ մարդը դիմում էր չլիցենզավորված մասնագետի և վնաս կրում, օրենքը լիարժեք չէր պաշտպանում նրան՝ պատճառաբանելով, թե դա եղել է քաղաքացու սեփական ընտրությունը։

Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով

Լիլիթ Մանուկյանը համակարծիք է ոլորտային պատասխանատուների այն դիտարկմանը, որ պետք է հստակ տարանջատվեն նաև բժշկական կրթություն ունեցող տարբեր մասնագետների իրավասությունները։ Այսօր էսթետիկ ներարկումներով զբաղվում են ինչպես պլաստիկ վիրաբույժները, այնպես էլ ստոմատոլոգներն ու գինեկոլոգները՝ առանց համապատասխան նեղ մասնագիտացման։

«Ամեն մասնագետ պետք է մնա իր մասնագիտական շրջանակներում։ Ես ավելի քան 20 տարի ամուսնացած եմ ատամնաբույժի հետ և տեսականորեն գիտեմ, թե ինչպես կատարել ատամների հիգիենիկ մաքրում կամ ատամնաքարերի հեռացում։ Այնուամենայնիվ, ես դա երբեք չեմ անի, որովհետև հարգում եմ իմ և դիմացինի մասնագիտությունը։ Ցավոք, ոչ բոլորն են այսպես մտածում»,– ասում է բժիշկը։

Ամփոփելով զրույցը՝ Լիլիթ Մանուկյանը հույս է հայտնում, որ օրենսդրական փոփոխություններն ու վերահսկողությունը կլինեն հետևողական։ Ըստ նրա` գերնպատակը մարդկանց տուգանելը չէ, այլ բժշկության գլխավոր սկզբունքը՝ «Նոլի նոցերե» (լատիներենից թարգմանաբար` մի վնասիր) կանոնը կյանքի կոչելը։ Վստահեցրեց` այդպիսով հնարավոր կլինի պաշտպանել թե՛ բուժառուների առողջությունը, թե՛ բարեխիղճ մասնագետների աշխատանքը։

Կոսմետոլոգիական ու բժշկական կենտրոններում հնարավոր է վարակվել հեպատիտով

Leave a comment