Սիմֆոնիկը՝ DigiTec-ում. նվագախմբի տաղավարի այցելուները կստանան երաժշտական նվեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցում է DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Նոյեմբերի 20-22-ը նվագախումբն իր տաղավարի այցելուներին կներկայացնի նորարարական և ստեղծագործ նախագծեր՝ հնարավորություն ընձեռելով նրանց դառնալու հետաքրքիր երաժշտական փորձառությունների մասնակից։

Կարևորելով երաժշտության և նորագույն տեխնոլոգիաների համադրության հնարավորությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն երրորդ տարին է մասնակցում DigiTec-ին։ Ամեն տարի նվագախումբը ներկայանում է յուրահատուկ ձևաչափով՝ այցելուներին առաջարկելով նորովի բացահայտել երաժշտության աշխարհը։

Հատկանշական է, որ նվագախմբի տաղավարը մշտապես եղել է ցուցահանդեսի հյուրերի ուշադրության կենտրոնում՝ արժանանալով մեծ հետաքրքրության։ Այս տարի ևս Սիմֆոնիկի տաղավարի հյուրերին սպասվում են երաժշտատեխնոլոգիական անակնկալներ. նրանք կբացահայտեն, թե ինչպես է հնչում իրենց անունը երաժշտության լեզվով։

Leave a comment