Նիսի փոխքաղաքապետ Սելին Ալունին իր էջում գրել է.
Համերաշխության, արժանապատվության և մարդասիրության հանձնառություն
Նոյեմբերի 19-ին կայացած քաղաքային խորհրդի նիստի ընթացքում, մեր քաղաքապետ Էրիկ Սիոթիի նախաձեռնությամբ, Նիս քաղաքը վերահաստատեց իր աջակցությունը Ադրբեջանում պահվող 20 հայ բանտարկյալներին՝ նրանց խորհրդանշական կերպով շնորհելով մեր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։
Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը։ Նա 2023 թվականից գտնվում է ադրբեջանական գերության մեջ և 2026 թվականի փետրվարին դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Այս հանձնառությունը կկիսեմ Ալպ-Մարիթիմ դեպարտամենտի մեր սենատոր, պրոֆեսոր Լորան Կաստիյոյի և մեր տեղակալ, ֆինանսների գծով պատասխանատու Օլիվիե Բրեյլիի հետ։
Այս հովանավորությունը շատ ավելին է, քան պարզապես խորհրդանշական ժեստը։ Այն մարդկային հանձնառություն է, ազատությունից զրկված մարդկանց մոռացության չմատնելու վճռականություն։
Յուրաքանչյուր բանտարկյալի հետևում մի մարդ կա, մի ընտանիք, հարազատներ, որոնք սպասում են և հույս ունեն։
Նիսը, խորապես հավատարիմ լինելով ֆրանս-հայկական բարեկամությանը, շարունակելու է բարձրաձայնել նրանց անունից և պահանջել նրանց ազատ արձակումը։
Թարգմանությունը՝ «Հրապարակի»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: