ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության վայրին

Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել այն վայրին, որտեղ անցկացվում էր Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների խորհրդակցությունը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարվածի թիրախում է եղել «Ուկրաինայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի, այդ թվում՝ օտարերկրյա ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրը»։

Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռային տիպի 464 անօդաչու թռչող սարք։

Leave a comment