Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցության հայտ էր ներկայացրել տղամարդկանց և կանանց բոլոր վեց տարիքային հավաքականներով
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2027 թ.-ի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման քաղաքներն ու ժամկետները։
ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցության հայտ էր ներկայացրել տղամարդկանց և կանանց բոլոր վեց տարիքային հավաքականներով։
Տղամարդկանց հավաքականներ
-Մ16 | B դիվիզիոն
Օգոստոսի 5–14
Բրատիսլավա, Սլովակիա
-Մ18 | C դիվիզիոն
Հուլիսի 17–25
Նիկոսիա, Կիպրոս
-Մ20 | B դիվիզիոն
Հուլիսի 9–18
Բաքու, Ադրբեջան
Կանանց հավաքականներ
-Մ16 | C դիվիզիոն
Հուլիսի 6–11
Երևան, Հայաստան
-Մ18 | C դիվիզիոն
Հուլիսի 20–25
Պեժա, Կոսովո
-Մ20 | B դիվիզիոն
Հուլիսի 3–11
Տուլչա, Ռումինիա