Նոյեմբերի 21-26-ը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունը՝ ստորև․
Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։