Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը նոկաուտով հաղթել է անգլիացի մրցակցին ու դուրս եկել կիսաեզրափակիչ

Եվրոպայի Մ23 բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ապահովել է առաջին մեդալը։

90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը քառորդ եզրափակիչում նոկաուտով հաղթել է անգլիացի Էմանուել Կարգբոյին ու դուրս եկել կիսաեզրափակիչ

Խորվաթիայում ընթացող առաջնությունում Սիմոնյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

 

 

 

Leave a comment