https://arm.sputniknews.ru/20261121/luganskum-ukrainaji-zu-ats-i-harvatsi-hetevanqvov-zvoheri-tivy-hasel-e-6i-109622651.html
Լուգանսկում Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի
Լուգանսկում Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի
Sputnik Արմենիա
Պասեչնիկի խոսքով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժած աղջկան բուժման նպատակով տեղափոխել են Մոսկվա։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T15:16+0400
2026-11-21T15:16+0400
2026-11-21T15:53+0400
լուգանսկ
զոհ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568697_0:352:959:891_1920x0_80_0_0_4b8a43e5b3d99879d52903fa85a66907.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Յուբիլեյնոյե ավանի բնակելի թաղամասի վրա ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի։ Փլատակներից դուրս են բերել ևս 3 մարմին՝ 13-ամյա աղջկա, նրա մոր և մի տարեց կնոջ։ «Մաքս» հարթակում այս մասին գրել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։Պասեչնիկը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Ուկրաինան ԱԹՍ–ների զանգվածային գրոհ է նախաձեռնել Լուգանսկի Յուբիլեյնոյե ավանի ուղղությամբ, ինչի հետևանքով փլուզվել են բազմաբնակարան բնակելի շենքի ծածկերը։Հարձակման հետևանքով նաև 6 մարդ է տուժել, որոնց թվում 8 տարեկան աղջնակ կա։Լուգանսկի ղեկավարը հստակեցրել է, որ զոհերի թվում են փրկված աղջնակի մայրը և 2 չափահաս եղբայրները։Պասեչնիկի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ի հարձակումից տուժած աղջկան բուժման նպատակով տեղափոխել են Մոսկվա։«Դեռ երեկ համապատասխան գերատեսչություններն օպերատիվ կերպով վերականգնել են Պոլինայի փաստաթղթերը, և նա տարհանվել է Մոսկվա։ Փոքրիկն արդեն տեղափոխվել է Ն. Ի. Պիրոգովի անվան ինստիտուտ և հետագա բուժումը կստանա այնտեղ», – նշել է պաշտոնյան։Մյուս հինգ տուժածներն անհրաժեշտ բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում և ԼԺՀ բուժհաստատություններում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
լուգանսկ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568697_0:191:959:910_1920x0_80_0_0_40c7a51053d28e4e6343d8440218cfab.jpg.webp
լուգանսկ, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
լուգանսկ, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Պասեչնիկի խոսքով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժած աղջկան բուժման նպատակով տեղափոխել են Մոսկվա։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Յուբիլեյնոյե ավանի բնակելի թաղամասի վրա ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի։ Փլատակներից դուրս են բերել ևս 3 մարմին՝ 13-ամյա աղջկա, նրա մոր և մի տարեց կնոջ։ «Մաքս» հարթակում այս մասին գրել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Պասեչնիկը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Ուկրաինան ԱԹՍ–ների զանգվածային գրոհ է նախաձեռնել Լուգանսկի Յուբիլեյնոյե ավանի ուղղությամբ, ինչի հետևանքով փլուզվել են բազմաբնակարան բնակելի շենքի ծածկերը։
Հարձակման հետևանքով նաև 6 մարդ է տուժել, որոնց թվում 8 տարեկան աղջնակ կա։
Լուգանսկի ղեկավարը հստակեցրել է, որ զոհերի թվում են փրկված աղջնակի մայրը և 2 չափահաս եղբայրները։
Պասեչնիկի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ի հարձակումից տուժած աղջկան բուժման նպատակով տեղափոխել են Մոսկվա։
«Դեռ երեկ համապատասխան գերատեսչություններն օպերատիվ կերպով վերականգնել են Պոլինայի փաստաթղթերը, և նա տարհանվել է Մոսկվա։ Փոքրիկն արդեն տեղափոխվել է Ն. Ի. Պիրոգովի անվան ինստիտուտ և հետագա բուժումը կստանա այնտեղ», – նշել է պաշտոնյան։
Մյուս հինգ տուժածներն անհրաժեշտ բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում և ԼԺՀ բուժհաստատություններում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։