Տատյանա Կիմն այլևս «Wildberries»-ի գլխավոր տնօրենը չէ

https://arm.sputniknews.ru/20261121/tatjana-kimn-ajlevs-wildberries-i-glkhavvor-tnoreny-che-109619913.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/17/80980802_49:0:1445:1047_1920x0_80_0_0_bc845325a8b2d560be92da3eeb845f91.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վայլդբերիզ (wildberries)

վայլդբերիզ (wildberries)

Բաժանորդագրվել

Այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսեյ Կուլիկովը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Wildberries» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Տատյանա Կիմին փոխարինել է Ալեքսեյ Կուլիկովը։ Այս մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները։

Տատյանա Կիմը զրկվել է ընկերության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձի լիազորություններից և դուրս է եկել հիմնադիրների կազմից:

«ԲԻՐ-Անալիտիկ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ ընկերությունում նշանակումը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 20-ին։ Կուլիկովը նաև «Դիջիկո» գովազդային գործակալության և «ՎԲ Ինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենն է։

Երեկ հայտնի էր դարձել, որ «Տոմ» և «Գալո» փակ ներդրումային բաժնետիրական հիմնադրամները ձեռք են բերել «ՌՎԲ» ՍՊԸ-ի («Wildberries & Russ» միավորված ընկերության) կապիտալի 30% բաժնեմասը։

Ռեեստրի տվյալներով՝ «Տոմ» ներդրումային հիմնադրամը ստացել է «Wildberries»-ի մայր ընկերության՝ «ՌՎԲ» ՍՊԸ-ի կապիտալի 17,5% բաժնեմասը։ Երկրորդ սեփականատերը՝ «Գալոն», ստացել է 12,5% բաժնեմասը։

Արդյունքում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն իր բաժնեմասը 65%-ից կրճատել է մինչև 45%, իսկ «Ստինն» ՍՊԸ-ն՝ 35%-ից մինչև 25%։

Leave a comment