Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Արկադի Վարդանյանի

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մարիաննա Ստեփանյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի։ 

Հայցի առարկան «Noyan Tapan TV» յություբյան ալիքի «Քննարկում» հաղորդման ընթացքում հնչեցված վիրավորական արտահայտություններն են եղել: Վարդանյանը հայտարարել էր. «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը և անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին այ անտեր շուն ես, իսկական անտեր շուն ես, անտեր չի կարելի լինել»:

Սամվել Կարապետյանը պահանջում է հերքման տեքստ տարածել հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Արկադի Արշավիրի Վարդանյանս, ներողությունեմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 12․09․2026 թվականին YouTube սոցիալական կայքի «Noyan Tapan TV» ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում հրապարակային եղանակով Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ հետևյալ վիրավորական արտահայտությունները․ «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը և անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին այ անտեր շուն ես, իսկական անտեր շունես, անտեր չի կարելի լինել»:

Տեքստը պետք է հրապարակվի YouTube տեսահարթակում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն մեկ լրատվամիջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ Կարապետյանը նաեւ պահանջում է Վարդանյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։

Leave a comment