Վաղը պաշտոնապես կազդարարվի «ԹՐԻՓՓ» նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

Վաղը պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկը, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ»,- «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկման ժամանակ ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն կապակցված է Իրանի և Վրաստանի հետ, և հայկական կողմը ներդրումներ է անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։

«Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment