Հիմա ավետիսն այն է, որ մենք Հայաստանում կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, քան Խորհրդային Միությունում: Այս մասին Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սովորաբար տեսնում ենք այսպիսի մի երևույթ, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում շատ լուրջ նոստալգիա, կարոտախտ կար խորհրդային շրջանի նկատմամբ: Ինչո՞ւ, քանի որ անկախացումից հետո, անկախության ձեռքբերումից հետո մարդիկ տեսան, որ չկան կապիտալ ծախսեր, որ չկա ենթակառուցվածք կատարելագործելու, բարելավելու գործընթաց և այլն և այդպես շարունակ:
Հիմա ավետիսն այն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, քան Խորհրդային Միությունում, մենք ներդրումներ ենք անում ենթակառուցվածքի մեջ ավելի շատ, քան Խորհրդային Միությունում, որ մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտեզներ ավելի շատ, քան Խորհրդային Միությունում և հիմա շատ կարևոր է ավելի ուժեղ արդյունք ունենալ, քան ունեինք Խորհրդային ժամանակում:
Հիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, որովհետև մինչև դա չէինք ունեցել արտադրություն, արդյունաբերություն և դա անում ենք հիմա, մենք առաջ ենք անցնում դրանից, ինչու եմ ես սա հիմա ասում, քանի որ ես ուզում էի հիշատակել այն ժամանակները, երբ մենք սկսեցինք ամեն ինչ փակելու գործընթաց, քանի որ դա շատ վնասակար էր համարվում, և ես մեր հասարակությանը կոչ եմ անում մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ, որում մենք ընկանք ինչ-որ մեկի կողմից 1996-1998 թվականներին, սա շատ կարևոր հանգամանք է», ասել է Փաշինյանը: