Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կհայտարարվի TRIPP նախագծի մեկնարկի մասին. վարչապետ

Նոյեմբերի 18-ին ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հայտնել էր, որ Հայաստանը թևակոխում է նախագծի իրականացման գործնական փուլ


ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի՝ նոյեմբերի 22-ին, պաշտոնապես կհայտարարվի TRIPP նախագծի մեկնարկի մասին։


«Վաղը մենք պաշտոնապես կհայտարարենք TRIPP ծրագրի գործարկման մասին», – հայտարարել է Փաշինյանը։


Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հայտնել էր, որ Հայաստանը թևակոխում է նախագծի իրականացման գործնական փուլ։


Նրա խոսքով՝ կարևոր փուլերից մեկը կդառնա հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածի սահմանազատման և սահմանագծման իրականացումն այն երկայնքով, որն անհրաժեշտ է տրանսպորտային հաղորդակցությունների կառուցման համար։


TRIPP նախագծի մասին


TRIPP-ը նախատեսում է տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում Հայաստանի տարածքով, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։


Նախագիծը նաև կոչված է ապահովելու նոր տրանսպորտային հնարավորություններ Հայաստանի համար և նրա ինտեգրումը միջազգային լոգիստիկ երթուղիներին։


Leave a comment