Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային։ Այս մասին դեսպանը հայտնում է սոցցանցի իր էջում։
«ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հրավերով Նյու Յորքում ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային։
Հաճելի էր հանդիպել և զրուցել հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, ֆիլմաշարի հեղինակ Բրեթ Ռաթների, առաջին տիկնոջ ավագ խորհրդական, նախագծի գործադիր պրոդյուսեր Մարկ Բեքմանի ինչպես նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Մայք Ուոլցի հետ»,- ասվում է գրառման մեջ: