ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական նավերին

https://arm.sputniknews.ru/20261121/rd-zinuzhy-harvatsner-e-hascrel-ukrainaji-energetik-objektnerin-ev-razmakan-naverin-109611213.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, նավ, կիև

ռուսաստան, ուկրաինա, նավ, կիև

Բաժանորդագրվել

Կիևում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դնեպրոպետրովսկի մարզում խոցվել է Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանը, որն ապահովում էր Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը։ Սև ծովում՝ Օդեսայի շրջանում, խոցվել է բեռնատար նավ, որը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։

Խոցվել է նաև Ռովենսկի մարզում գտնվող էլեկտրական ենթակայանը, որն էլեկտրաէներգիա էր մատակարարում ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին։ Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 275 անօդաչու թռչող սարք։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերի, Ղրիմի, ինչպես նաև Սև ծովի երկնքում։ Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 61 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային տագնապի ֆոնին Կիևում պայթյուններ են որոտացել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment