Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի Թուրին քաղաքում շարունակվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը:

Խմբային փուլի վերջին խաղային օրը աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը 6:4, 6:1 հաշվով հաղթել է իտալացի Ֆլավիո Կոբոլիին, իսկ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևն ուժեղ է գտնվել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյից՝ 6:3, 6:4:

Կառլոս Ալկարասը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Բեն Շելթոնի հետ, իսկ Մեդվեդևի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը:

Զվերևը և Ալկարասը կիսաեզրափակիչ են դուրս եկել 100 տոկոսանոց ցուցանիշով:

Հիշեցնենք, որ ATP Finals-ի գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն է, որը վնասվածքի պատճառով այս տարի չի մասնակցում մրցմանը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment