ՀԴԲ–ն աշնան ընթացքում երկրորդ անգամ հաքերային հարձակման է ենթարկվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Սեպտեմբերին «Shiny Hunters» հաքերային խմբավորումը հայտարարել էր, որ ՀԴԲ-ի հետ կապված մի քանի ծառայություններ է «կոտրել»։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ցանցահենները մուտք են գործել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կենտրոնացված տվյալների բազա, որն ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գործող ոստիկանական բաժանմունքներն օգտագործում են օրդերների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու և անձնական տվյալները ստուգելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«ՀԴԲ-ն հետաքննում է իր համազգային քրեական տվյալների բազայից տեղեկատվության ենթադրյալ արտահոսքը։ Այդ բազան կենսական նշանակություն ունեցող կապող օղակ է դաշնային, տարածաշրջանային և տեղական իրավապահ մարմինների միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

Սա վերջին շրջանում ՀԴԲ հարթակների դեմ իրականացված արդեն երկրորդ կիբեռհարձակումն է։ Սեպտեմբերին «Shiny Hunters» հաքերային խմբավորումը հայտարարել էր, թե «կոտրել է» ՀԴԲ-ի հետ կապված մի քանի ծառայություններ և գերատեսչության բոլոր աշխատակիցների ու աշխատանքի ընդունվելու հավակնորդների տվյալների հասանելիություն է ստացել։

Leave a comment