Քաղաքում առկա բոլոր խնդիրները՝ խցանումներից, աղբից մինչև անորակ ասֆալտ իշխանության տապալումների հետևանքն են․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, ժամանակին անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ի հայտ եկող և կուտակվող խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ, իսկ ներկայիս ողջ ջանքերն ուղղված են պատասխանատվությունից փախչելուն:

Քաղաքում առկա բոլոր խնդիրները՝ խցանումներից, աղբից, օդի աղտոտվածությունից մինչև անորակ ասֆալտ, կիսատ-պռատ մայթեր, ճանապարհներ, իշխանության համակարգային տապալումների հետևանքն են:

Այն ամենն էլ, ինչ հիմա են պատրաստվում անել քաղաքային իշխանությունները, ոչ թե լուծումներ, կարգավորումներ են, այլ ցայտնոտային քայլեր»:

Leave a comment