Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա

Քաղաքականություն

20.11.2026 | 12:38

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում գտնվող քիմիական գործարանին, գրում է Meduza-ն։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները և ռուսական Astra լրատվամիջոցը գրում են, որ հարձակման թիրախը եղել է «Դորոգոբուժ» ԲԲԸ-ի գործարանը, որն ազոտական պարարտանյութեր և պայթուցիկ նյութերի բաղադրիչներ է արտադրում։ Ականատեսների լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։

«Դորոգոբուժ»-ը Ռուսաստանում հանքային պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից է։ Ընկերության տվյալներով՝ գործարանն արտադրում է Ռուսաստանում արտադրվող ամոնիումի նիտրատի շուրջ 11 տոկոսը։ Ձեռնարկության արտադրանքը կարող է օգտագործվել պայթուցիկ նյութերի արտադրության համար։

Ուկրաինացի զինվորականները գործարանի վրա հարձակվել էին նաև այս տարվա փետրվարին։ Այդ ժամանակ զոհվել էր յոթ մարդ, այդ թվում՝ ԱԻՆ երկու աշխատակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment