Սևանա լճի հանրային լողափերից մեկի հարակից անտառում ծառերը հատվել են մոտ երկու մետր բարձրությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սևան» ազգային պարկին, որտեղից հեռախոսազանգի միջոցով պատասխանեցին, թե ծառերը թեքված են եղել, դրա համար էլ հատել են։ Ավելին՝ արդարանալու համար պարզաբանեցին, թե ծրագիրը հաստատել է նախարարությունը։
Անհասկանալի է մնում, թե ի՞նչ մասնագիտական եզրակացության հիման վրա է հաստատվել ծրագիրը, ով է գնահատել վնասը, ինչո՞ւ են ծառերը հատվել մոտ երկու մետր բարձրությունից և ամենակարևորը՝ անտառակապ հատվածում մի քանի ծառ է ընդամենը թեքված, մնացածը ուղիղ սլացիկ ծառեր են։ Հետևաբար և՛ Համբարձում Մաթևոսյանը, և՛ Կարեն Մնացականյանը պարտավոր են առարկայական բացատրություն տալ ծառերի ոչնչացման համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: