https://arm.sputniknews.ru/20261120/evrvopaci-banakcvoghneri-ajcy-mvoskva-qnnarkvum-e-rjabkvov-109572448.html
Եվրոպացի բանակցողների այցը Մոսկվա քննարկվում է. Ռյաբկով
Եվրոպացի բանակցողների այցը Մոսկվա քննարկվում է. Ռյաբկով
Sputnik Արմենիա
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հետ կապված ըմբռնում ՌԴ–ն չունի, նշել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T11:55+0400
2026-11-20T11:55+0400
2026-11-20T11:55+0400
սերգեյ ռյաբկով
ռուսաստան
եվրոպա
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48175585_0:0:1583:890_1920x0_80_0_0_4759c6fcd9f64e475cd2221799028910.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եվրոպացի բանակցողների այցը Մոսկվա քննարկվում է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հետ կապված ըմբռնում ՌԴ–ն չունի:Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության թեման հանդիպման կենտրոնական թեման է դարձել։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր մեծածավալ փոխանակման մասին, որի կոնկրետ պայմանները կհայտարարվեն առաջիկայում։
եվրոպա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48175585_184:0:1459:956_1920x0_80_0_0_b14428cf633637d976192fbcc69d86f9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ ռյաբկով, ռուսաստան, եվրոպա, ուկրաինա
սերգեյ ռյաբկով, ռուսաստան, եվրոպա, ուկրաինա
Բաժանորդագրվել
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հետ կապված ըմբռնում ՌԴ–ն չունի, նշել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եվրոպացի բանակցողների այցը Մոսկվա քննարկվում է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Նախագահը, Չինաստանում գտնվելու ընթացքում, նշել է մեր որոշումը՝ այսպես կոչված «եվրաեռյակի» ներկայացուցիչներին Մոսկվա հրավիրելու վերաբերյալ։ Մոտակա իրադարձություններից դա է, որ այժմ քննարկվում է, գտնվում է մշակման փուլում», – լրագրողներին ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հետ կապված ըմբռնում ՌԴ–ն չունի:
«Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափին այն տեսքով, որում իրականացվել է, այդ թվում՝ Աբու Դաբիում վերջերս կայացած հանդիպմանը, համապատասխան պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ չկա», – ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի նախապատրաստական աշխատանքներ տարվում են, թե ոչ։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության թեման հանդիպման կենտրոնական թեման է դարձել։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր մեծածավալ փոխանակման մասին, որի կոնկրետ պայմանները կհայտարարվեն առաջիկայում։