Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակի օրն է։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին խոսքեր է հղել. «Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ… անգամ, երբ Դուք հեռու եք…
Հիշում եմ…
Կարոտում եմ շատ… ու տարեցտարի ավելի շատ եմ զգում ձեր՝ պատերազմ տեսած խաղաղ աչքերի լույսի կարիքը…
Լույսերի մեջ բնակվող իմ լավ ընկեր…»,- Instagram-ում գրել է Բարսեղյանը։