Հայ գերիները` Նիսի պատվավոր քաղաքացիներ

Այսօր Ֆրանսիական Նիսի քաղաքային խորհուրդը Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին Նիսի պատվավոր քաղաքացիներ է ճանաչել:

Քաղաքային խորհրդի անդամ Մարինա Պետրոսյանը մասնակցել է քվեարկությանը եւ գրառում արել այդ մասին․

Գերիներ Բաքվում, պատվավոր քաղաքացիներ՝ Նիսում։

Այսօր ես քվեարկեցի, և սիրտս հուզմունքից դողում էր։

Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կնստեմ այս քաղաքային խորհրդի դահլիճում, կմասնակցեմ այս կարևոր որոշման ընդունմանը և կդառնամ Ռուբեն Վարդանյանի՝ հայրենասերի և բարերարի կնքամայրը, որի հետ ինձ պատիվ է ունեցել աշխատելու։

Նիսի քաղաքային խորհուրդը՝ Արցախի ներկայացուցիչ պարոն Հովհաննես Գևորգյանի ներկայությամբ, ընդունեց հայ գերիներին աջակցող բանաձևը՝ ի պաշտպանություն Բաքվում կամայականորեն պահվող այն հայորդիների, ովքեր ծառայել են Արցախին։

Այս որոշմամբ՝

Նրանք դառնում են Նիսի քաղաքի պատվավոր քաղաքացիներ։

Նրանցից յուրաքանչյուրի համար քաղաքային խորհրդի անդամներից մեկը ստանձնում է կնքահոր կամ կնքամոր դերը։

Ոմանց համար սա կարող է պարզապես խորհրդանշական քայլ թվալ, սակայն գերիների համար այն բարոյական մեծ աջակցություն է։ Նրանց ընտանիքների համար այն կենսական նշանակություն ունի, որովհետև Ֆրանսիայում կա մի քաղաք, որը բարձրաձայնում է նրանց անունները։

Հայ համայնքի անունից, որն անտրտունջ պայքարում է այս արդար նպատակի համար, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ Էրիկ Սիոտի։ Շնորհակալություն նաև իմ բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ձայնը տվեցին այս նախաձեռնությանը, ինչպես նաև CDCA-ի ներկայացուցիչ տիկին Անկինե Կիրակոզյանին, որի նախաձեռնությամբ ներկայացվեց այս բանաձևը։

Դուք ինձ անչափ հպարտ զգալու առիթ տվեցիք։

Ես երազում եմ այն օրվա մասին, և ցանկանում եմ, որ այն հնարավորինս շուտ գա, երբ մենք նրանց՝ վերջապես ազատ արձակված, կդիմավորենք այս նույն դահլիճում։

Թող այս համարձակ քայլը չսահմանափակվի միայն խորհրդանշական ժեստով։ Թող այն վերածվի իրավական գործողության և օրինակ ծառայի բոլոր այն վայրերում, որտեղ պաշտպանում են մարդու իրավունքները։

Նրանց ազատությունը չի կարող սպասել։ Մեր պայքարը՝ նույնպես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment