Հակոբ Ազիզյանի հուղարկավորության կազմակերպման համար թաղման հանձնաժողով է ստեղծվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 19-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։

Որոշման համաձայն՝ ֆինանսների նախարարին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա։

Leave a comment