Պուտինը և Թրամփը կարող են հանդիպել այսօր երեկոյան․ Ուշակով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կարող են հանդիպել այսօր։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել այսօր երեկոյան՝ հանդիսավոր ընթրիքի ժամանակ։

Ուշակովը նշել է, որ անկախ հանդիպման ձևաչափից, Պուտինը և Թրամփը լիարժեք քննարկում կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Պուտինը և Թրամփը կարող են մի քանի անգամ հանդիպել ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթացքում։

Leave a comment