Պուտինի, Սիի և Թրամփի հանդիպումը բովանդակալի կլինի՝ հատկապես հաշվի առնելով գլոբալ իրավիճակը․ Ուշակով

«Աշխարհում տիրող անկայուն իրավիճակի պայմաններում երեք առաջնորդները քննարկելու շատ բան ունեն, Պուտինի, Սի Ծինպինի և Թրամփի հանդիպումը բովանդակալի կլինի՝ հատկապես հաշվի առնելով գլոբալ իրավիճակը»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովը «Վեստի»-ի լրագրող Զարուբինին հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել արդեն այս երեկո, պաշտոնական ընթրիքի ժամանակ։

Ըստ նրա՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն ու Թրամփը լիարժեք զրույց կունենան՝ անկախ հանդիպման կոնկրետ ձևաչափից։

Leave a comment