Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Սի Ծինփինի, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների հիմնական թեման կլինի համաշխարհային խաղաղության հարցը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Երեք երկրների ղեկավարները մտադիր են խորը մտքերի փոխանակել համաշխարհային խաղաղությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ հանդիպման մանրամասները կհրապարակվեն սահմանված ժամկետներում։ Նա հորդորել է հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Եռակողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի հարավում՝ Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։