Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի գրությունների հիման վրա ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում գործող հանքավայրում։
⚠️ Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը հանքավայրի հարավային տեղամասի տարածքից դուրս ապօրինի տեղահանել է 51952խմ տուֆի լեռնային զանգված, իսկ թաքցված ծավալը կազմել է 5912խմ տուֆի մարված պաշար:
💰 Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի չափը կազմել է 3.494.760 դրամ:
📄 Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
⚖️ Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը գնահատելու համար գրություն է ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: