ՔԿ նախագահը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են քրվարույթներով իրավական օգնության հարցեր

ՔԿ նախագահը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են քրվարույթներով իրավական օգնության հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Երևանում հյուրընկալել էր ԻԻՀ արդարադատության նախարարին:

Leave a comment