Ստուբը հերքել է Bild-ի պնդումը, թե ՌԴ-ն Ֆինլանդիայից պահանջել է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը հերքել է գերմանական Bild պարբերականի հրապարակումն այն մասին, թե Աբու Դաբիում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի առաջարկների թվում եղել է Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու պայմանը։

«Իմ կարծիքով՝ նման պնդումը որևէ առումով լուրջ չէ, և ես երբեք նման բան չեմ լսել ռուսներից»,- հայտարարել է Ստուբը, որի խոսքերը մեջբերում է Ilta-Sanomat թերթը։

Նա կոչ է արել լուրջ չվերաբերվել գերմանական լրատվամիջոցների նման հրապարակումներին։

Նոյեմբերի 13-ին Bild-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը Աբու Դաբիում ներկայացրել է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման առաջարկներ՝ ուկրաինական կարգավորման համատեքստում։ Ըստ պարբերականի՝ առաջարկների թվում եղել է նաև Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու պայմանը։

Ավելի վաղ Ստուբը նշել էր, որ Հելսինկին հաստատակամորեն հավատարիմ է երկխոսության անհրաժեշտության սկզբունքին, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարևանության պատճառով։

Leave a comment