Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում ժողովուրդների միջև շփումների ամրապնդման կարևորությունը։