ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն․ Անահիտ Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն»:

Այս մասին Ազգային ժողովում  հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հարցին:

«Լիցենզավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա, որ ճիշտ վերահսկողություն իրականացվի այս ոլորտում. եթե անձը ստացել է կոնկրետ պլաստիկ վիրաբույժի լիցենզիա, ապա կարող է իրականացնել միայն դա, այլ ոչ թե հարակից այլ բաներ էլ անի միաժամանակ»,- ասել է նա: 

Նրա խոսքով` այս հարցով կառավարությունում քննարկումներ են իրականացնելու, որպեսզի նման անձանց կամ կազմակերպությունների համար պատժամիջոցը ոչ թե լինի նրանց ընդամենը մեկ կոսմետոլոգիական միջամտության արժեքը, այլ ավելի համաչափ պատժաչափ։

Leave a comment