Մետրոյի կայարանը պետք է կառուցի հայկական ընկերություն․ Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը․

«Ես ասել եմ՝ մետրոյի կայարանը պետք է կառուցի հայկական ընկերություն, ինչը չի նշանակում, որ էս գործընթացը չի իրականացվելու մրցույթով, չի նշանակում, որ հայկական ընկերություն ասելով՝ նաև չի ենթադրում միջազգային համապատասխան փորձ ունեցող ընկերության հետ կոնսորցիում։

Սա նշանակում է, որ բոլոր միջազգային ընկերությունները, որոնք ուզում են մետրոյի կայարանի կառուցմանը մասնակցել, պետք է ունենան տեղական գործընկեր, և սա արվում է, որ տեղական ընկերություն ունենալով՝ ունենանք տեղացի մասնագետներ, որոնք այս գործընթացքում այդ գիտելիքը ձեռք կբերեն»,- շեշտել է քաղաքապետը։

Leave a comment