«Հրահանգները կկատարի, երբ պետք չի՝ դուրս կշպրտեն»․ Շիրազ Մանուկյանը՝ Մասիս Մելքոնյանի եւ Գեւորգ Պողոսյանի մասին

«Տվյալ դատավորներն ավելի շատ քաղաքական հրահանգ կատարողներ են։ Եկեք արձանագրենք, որ բազմաթիվ քաղաքական հրահանգները կատարելուց հետո, նա, այսպես ասած, սպառել է իր քաղաքական լիմիտը։ Եվ, ընդհանուր առմամբ, նա գտել է իր տեղը»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը՝ պատասխանելով դատավորներ Մասիս Մելքոնյանի եւ Գեւորգ Պողոսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը վերաբերող հարցին:

«Այսինքն, եթե ինչ-որ պահի, մարդիկ ամբողջական հրահանգները կկատարեն, խաղից կհանեն։ Նրանք այլեւս պետք չեն իրենց։ Այսինքն, կօգտագործվեն եւ դուրս կգան համակարգից՝ ինչ-որ գործընթացներով պայմանավորված»,- ասաց Շիրազ Մանուկյանը։

Նա համակարգի աշխատողներին զգուշացնում է՝ դա է իշխանության տրամաբանությունը եւ անկախ իրենց մասնագիտական կամ մարդկային որակներից, իշխանությունն այդպես է վարվելու իրենց հետ․ «Հրահանգները կկատարի, երբ պետք չի՝ դուրս կշպրտեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment