Կուլիսների հետևում «տիկնիկավարները» ո՛չ պատրաստ են, ո՛չ էլ ցանկանում են հաշվի առնել ժողովրդի կամքը․ Մեդվեդեւ

«Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին նախագահ, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ։

Ըստ Մեդվեդեւի՝ սա խնդիր է, որին բախվում են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական պետությունները, այդ թվում՝ Գերմանիան, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը, Բրազիլիան։

«Կուլիսների հետևում «տիկնիկավարները» ո՛չ պատրաստ են, ո՛չ էլ ցանկանում են հաշվի առնել ժողովրդի կամքը՝ թե՛ այդ երկրների ներսում, թե՛ դրանց սահմաններից դուրս», – հայտարարել է նա «Հանուն ազգերի ազատության» գլոբալ շարժման Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։

 

Leave a comment