ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 135,940.9 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7․5%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 1․5%-ով և հասույթը կազմել է 1,323.1 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2%-ով և կազմել 7,401.7 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 7․9%-ով, իսկ հասույթը կազմել է 127,216.1 մլն դրամ։
Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ոլորտում արձանագրվել է 13.2% անկում, իսկ հասույթը կազմել է 5,392.5 մլն դրամ։
Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 32,896.7 մլն դրամ՝ աճ 3%-ով։
Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 11.1% աճ և հասույթը կազմել է 69,521.4 մլն դրամ։
Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 1.8 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում 9․2%-ով:
Այլ ծառայություններից ստացվել է 15,872.9 մլն դրամ հասույթ և գրանցվել է աճ՝ 16․6%-ով։