Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 30 տարեկան. Aysor.am-ը զրուցել է Աբաջյանի պապիկի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռոբերտ Աբաջյանը չափանիշ դարձավ մեր երիտասարդների համար, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես պետք է ծառայել հայոց բանակում, պատահական չէր, որ երբ Ռոբերտը ստացավ Արցախի հերոսի կոչումը, հերոսների մեջ ամենաերիտասարդն էր, և սա պարտավորեցնող է՝ հատկապես հայ ժողովրդի համար, որ այդպիսի զավակ է ունեցել, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Արցախի հերոս Ռուբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը։

«Աբաջյանն իր բնավորության գծերից ելնելով գնաց այդ քայլին, երևի ճիշտ ընտրություն ինքը կատարեց, նա չէր կարող հանձնվել, գերադասեց անձնազոհության ճանապարհը և դրանով հուշեց ժողովրդին, որ հայրենիքին պետք է ազնվորեն, անձնվիրաբար ծառայել:

Մեզ համար, իհարկե, կրկնակի ողբերգություն է, որ այլևս Աբաջյանի, Ուրֆանյանի, Քյարամի, Անդրանիկ Զոհրաբյանի պահած դիրքը չկա, Արցախը չկա։ Հայ ժողովրդի պատմության մեջ մի ճեղքվածք առաջացավ, տեսնենք՝ երբ կվերանա դա։

Գիտեմ, որ, ի վերջո, հայ ժողովուրդը Աբաջյանի թողած խոսքերով առաջնորդվելով կանի այն, ինչ պետք է՝ նորից մենք կվերականգնենք մեր պետականությունը՝ իր բոլոր մասերով»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Aysor.am

Leave a comment