https://arm.sputniknews.ru/20261116/lavrvovn-u-araghchin-qnnarkel-en-merdzavvor-arevelqi-tshgnazhami-haghtaharman-ughinery-109398865.html
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի հաղթահարման ուղիները
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի հաղթահարման ուղիները
Sputnik Արմենիա
Ռուս-իրանական ակտիվ շփումները շարունակվում են։ Ավելի վաղ ՌԴ նախագահին էր փոխանցվել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը: 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T17:14+0400
2026-11-16T17:14+0400
2026-11-16T17:14+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորման ուղիները: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում առաջացած ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները», – ասված է հաղորդագրությունում։Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական ջանքերն ու նախաձեռնությունները:Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի հարցեր:Իսկ նոյեմբերի 5-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ: Բանակցությունների ընթացքում Պուտինին է փոխանցվել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով, աբբաս արաղչի
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով, աբբաս արաղչի
Բաժանորդագրվել
Ռուս-իրանական ակտիվ շփումները շարունակվում են։ Ավելի վաղ ՌԴ նախագահին էր փոխանցվել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորման ուղիները: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում առաջացած ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները», – ասված է հաղորդագրությունում։
Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական ջանքերն ու նախաձեռնությունները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի հարցեր:
Իսկ նոյեմբերի 5-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ: Բանակցությունների ընթացքում Պուտինին է փոխանցվել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը: