«Տիկին Գալյան, դուք չունեք ապրումակցում, ողջ մարդկանց դռներին դագաղ եք դրել, ձեր երեխան իմ երեխայից լա՞վն է»․ Նաիրա Զոհրաբյան

«Շնորհավորում եմ, մենք չեմպիոն ենք։ Ըստ ԵԽ 2025 թվականի հունվարի 31-ի տվյալների՝ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող անձանց 52 տոկոսը նախնական կալանքի տակ գտնվող անձինք են»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա անդրադարձավ ՔԿՀ-ների անմխիթար վիճակին։

«ՔԿՀ-ներում միայն 2025 թվականին մահվան դեպքերը կրկնապատկվել են՝ 24 մահ,որից 8 ինքնասպանություն։ Եվ դրա համար որևէ պատասխանատվություն չկա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Արդարադատության նախարարը բրազիլական սերիալ է խաղում, ասում է՝ իմ երեխային մահ են ցանկանում։ Տո լավ, է՝ 2018 թվականի ողջ մարդկանց դռներին դագաղներ եք դրել։ 2018 թվականին այն, ինչ դուք եք արել իմ հանդեպ, իմ երեխային sms ուղարկելով, որ մայրդ մահացել է, դագաղը տարեք, մորգից վերցրեք։ Տիկին Գալյան, դուք չունեք ապրումակցում։ Դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որը ողջ մարդկանց դռներին դագաղ է դրել։ Ձեր երեխան իմ երեխայից լա՞վն է, չէ։ Միակ բանը, որի հետ ձեր իշխանությունը չի կարող պայմանավորվել, դա բումերանգն է։ Եվ բումերանգի թարս սալտոն, իմ հաշվարկներով, շատ արագ մոտենում է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment