https://arm.sputniknews.ru/20261116/21-orja-buzhumic-hetvo-khnamqi-institut-chka-avanesjany-hvogekan-khndirnervov-andzanc-masin-109387119.html
21-օրյա բուժումից հետո խնամքի ինստիտուտ չկա. Ավանեսյանը՝ հոգեկան խնդիրներով անձանց մասին
21-օրյա բուժումից հետո խնամքի ինստիտուտ չկա. Ավանեսյանը՝ հոգեկան խնդիրներով անձանց մասին
Sputnik Արմենիա
Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Երևանի Բաղրամյան պողոտայում սպանություն է տեղի ունեցել, ու հանցանքը կատարելու մեջ կասկածվողը հաշվառված է հոգեկան առողջության… 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T13:52+0400
2026-11-16T13:52+0400
2026-11-16T13:53+0400
հոգեկան
հիվանդ
հիվանդանոց
անահիտ ավանեսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106045638_0:0:1600:901_1920x0_80_0_0_ba25be6034b9d7076ac9e49f8197febd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հնարավոր չէ մշտապես մեկուսացրած պահել, ու խնդրի լուծումը հետբուժական խնամքի կենտրոններ ստեղծելն է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով հոգեկան առողջության խնդիր ունեցողների կողմից կատարվող սպանություններին։Ի դեպ, ըստ օրենքի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն ինքը պետք է ասի, որ ցանկանում է բուժվել։ Դեպքեր են լինում, երբ քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց հարազատը նման խնդիր ունի, բայց իրավապահները նշում են` պետք է ինչ–որ արարք կատարած լինի, որպեսզի նրան տեղափոխեն Հոգեկան առողջության կենտրոն։ Խնդիրն այն է, որ այնտեղ էլ մոտ 3-4 օր են պահում։Ըստ նախարարի` պետք է տարբերակել անձի բուժօգնությունը նրան խնամք տրամադրելուց։ Ավանեսյանը շեշտեց` բուժման ընթացքը 21 օր է տևում, բայց դրանից հետո չկան համապատասխան ինստիտուտներ, որպեսզի անձն ուղարկվի հետագա խնամքը կազմակերպելու։Նա ընդգծեց` ՀՀ–ում հետբուժական խնամքի կենտրոնների պակասը մեծ խնդիր է և պետք է առանձնահատուկ տեղ զբաղեցնի կառավարության 5-ամյա ծրագրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106045638_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fc8248e38b1c1575e9f4c9b2461bb7df.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հոգեկան, հիվանդ, հիվանդանոց, անահիտ ավանեսյան
հոգեկան, հիվանդ, հիվանդանոց, անահիտ ավանեսյան
13:52 16.11.2026 (Թարմացված է: 13:53 16.11.2026)
Բաժանորդագրվել
Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Երևանի Բաղրամյան պողոտայում սպանություն է տեղի ունեցել, ու հանցանքը կատարելու մեջ կասկածվողը հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հնարավոր չէ մշտապես մեկուսացրած պահել, ու խնդրի լուծումը հետբուժական խնամքի կենտրոններ ստեղծելն է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով հոգեկան առողջության խնդիր ունեցողների կողմից կատարվող սպանություններին։
Ի դեպ, ըստ օրենքի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն ինքը պետք է ասի, որ ցանկանում է բուժվել։ Դեպքեր են լինում, երբ քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց հարազատը նման խնդիր ունի, բայց իրավապահները նշում են` պետք է ինչ–որ արարք կատարած լինի, որպեսզի նրան տեղափոխեն Հոգեկան առողջության կենտրոն։ Խնդիրն այն է, որ այնտեղ էլ մոտ 3-4 օր են պահում։
«Երբ հանցագործությունը կատարում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, դա շատ ավելի մեծ հանրային ուշադրության է արժանանում որպես առանձին երևույթ։ Առաջին հերթին, պետք չէ շեշտադրումը դնել մարդու ախտորոշման վրա, առողջական խնդիր չունեցող անձինք էլ են նման հանցագործություններ կատարում։ Երկրորդը` ՀՀ–ում մոտ 100 000 անձ ունի նման ախտորոշում, ի՞նչ եք կարծում` պետք է նրանց միշտ մեկուսացվա՞ծ պահենք։ Երբ սրացումներ են լինում անձի մոտ, պետք է կա՛մ անձն ինքնակամ որոշի գնալ կենտրոն, կա՛մ դատարանը որոշի»,– նշեց Ավանեսյանը։
Ըստ նախարարի` պետք է տարբերակել անձի բուժօգնությունը նրան խնամք տրամադրելուց։ Ավանեսյանը շեշտեց` բուժման ընթացքը 21 օր է տևում, բայց դրանից հետո չկան համապատասխան ինստիտուտներ, որպեսզի անձն ուղարկվի հետագա խնամքը կազմակերպելու։
Նա ընդգծեց` ՀՀ–ում հետբուժական խնամքի կենտրոնների պակասը մեծ խնդիր է և պետք է առանձնահատուկ տեղ զբաղեցնի կառավարության 5-ամյա ծրագրում։