Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արշակ Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ

Արշակ Վարոսի Կիրակոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1990 թվականի հունիսի 12-ին Էջմիածնի շրջանի Լուսագյուղ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ վարչության պետի տեղակալ,

2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2018-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչ,

2013-2015թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի կազմվերլուծական բաժանմունքի տեսուչ,

2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,

V-XII.2012թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,

2011-2012թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ։

Կրթություն

2011 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Leave a comment