Եվրահանձնաժողովը Ուկրաինային 45 մլրդ եվրո վարկ է առաջարկում

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է առաջարկել ԵՄ ընդհանուր բյուջեից Ուկրաինային տրամադրել 45 մլրդ եվրոյի վարկ։ Բրիտանական Financial Times (FT) թերթի տվյալներով՝ նախաձեռնությունը եվրոպական մայրաքաղաքներին կներկայացվի նոյեմբերի 18-ին։

Ինչու է դա կարևոր. Բրյուսելը ծրագրում է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը ուղղակիորեն կապել ԵՄ ապագա յոթնամյա բյուջեի (2028–2034 թթ.) հաստատման հետ՝ ապագայում հնարավոր վետոներից ֆինանսավորումը «պաշտպանելու» նպատակով։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը սրել է ներքին տարաձայնությունները ԵՄ անդամ երկրների միջև՝ բաժանելով նրանց կողմնակիցների և ընդդիմախոսների։

Նախաձեռնության, կողմերի դիրքորոշումների և ժամանակացույցի առանցքային մանրամասները.

  • Նախաձեռնության տրամաբանությունը.

    • ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի աջակցությունն ու յոթնամյա բյուջեի ընդունումը միավորելը «բարձրացնում է խաղադրույքները», սակայն թույլ չի տա, որ այդ երկու գործընթացներն ընթանան անկախ ու զուգահեռաբար։

  • ԵՄ անդամ երկրների հակադիր դիրքորոշումները.

    • Դեմ արտահայտվողներ (Չեխիա). Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ ընդգծելով, որ «Ուկրաինայի ապագա ֆինանսավորման մասին համաձայնագիրը չի կարող նախապայման լինել ԵՄ հաջորդ բյուջեի ընդունման համար»։

    • Կողմ արտահայտվողներ (Գերմանիա). Ավելի վաղ ԳՖՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կոշտային ուղղված նամակում սպառնացել էր արգելափակել ԵՄ յոթնամյա բյուջեն, եթե անդամ բոլոր երկրները պարտավորություն չստանձնեն ֆինանսական օգնություն հատկացնել Կիևին։

  • Հաջորդիվ սպասվող քայլերը.

    • Հոկտեմբերի 15–16-ին կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդներին չէր հաջողվել համաձայնեցնել 2028–2034 թվականների բյուջեն։

    • Բյուջեի և ֆինանսավորման շուրջ համաձայնության գալու նոր փորձ կձեռնարկվի նոյեմբերի 26–27-ին նախատեսված արտահերթ հանդիպմանը։

Leave a comment